23/03/2021 13:50
Բանակի բյուջեից կտրեցինք և ավիացիայի վրա ծախսեցինք, ինչու այն չկիրառվեց. Մովսես Հակոբյան
Այն 3 պարամետրերը, որ պետք է ունենա Սու 30-ը որպես բազմաֆունկիոնալ ավիացիոն համակարգ, իմ ունեցած տեղեկություններով այդ ֆունկցիաներից մեկը չունենք, որը կարող է նաև պատճառ է հանդիսացել, որ ինքնաթիռի անձնակազմը չի թռել, այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը։
«Ընդհանրապես, պետք է անդրադառնանք մեր ավիացիայի կիրառմանը։ Մեր բանակի ավիացիայի վրա բավական մեծ գումար ենք ծախսել, միայն ավիացիայի վառելիքի վրա ավելի շատ գումար ենք ծախսել, քան՝ ամբողջ բանակի։ Մեր ավիացիայի անձնակազմի աշխատավարձն ավելի շատ է, քան՝ 3-րդ բանակային կորպուսի ողջ անձնակազմի աշխատավարձը։ Բանակի բյուջեից կտրեցինք և ավիացիայի վրա ծախսեցինք, ինչո՞ւ այն չկիրառվեց։ Եվ ուր է մեր անձնակազմը, ինչու մեր ինքնաթիռները կործանվեցին», - հարց բարձրացրեց Մովսես Հակոբյանը՝ նշելով, թե դատախազությունը պետք է այս հարցերով քննույթուն անցկացնի։