23/03/2021 19:00
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 8457 դեպք
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 8457 դեպք: Այս մասին հայտնում է COVID-19-ի դեմ պայքարի գործառնական շտաբը:
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր երկրում հաստատվել է կորոնավիրուսի 4 474 610 դեպք:
Մեկ օրում մահացել է 427 մարդ, ընդհանուր՝ 95 818 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից ապաքինվել է 10 860 մարդ, մեկ օրում՝ 4088 պացիենտ: