23/03/2021 13:29
Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի մի շարք օբյեկտներ փակման եզրին են. Թագուհի Թովմասյան
Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի մի շարք օբյեկտներ, պաշտոնական տվյալներով, 80 տոկոսով կրճատված շրջանառություն ունեն, խորհրդարանում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ արձանագրելով, որ դրանք փակման եզրին են:
Պատգամավորի խոսքով՝ Վահան Քերոբյանն իրեն գրել է, որ հարցի բազմակողմանի ուսումնասիրության նպատակով պետք է համագործակցեն Արցախի հետ, առաջարկներ ներկայացնելու համար միայն պետք է ամբողջ ծավալով ուսումնասիրություն:
«Հարգելիներս, 4 ամիս է անցել այդ փաստաթղթի ստորագրումից և այդ ընթացքում դուք դեռ չե՞ք ծանոթացել, թե՞ ձեզ թվում է՝ մենք Քարվաճառը շատ արագ հետ ենք վերցնելու ու կարիք չկա կոնկրետ մարդկանց սոցիալական խնդիրները լուծել», - նշեց Թովմասյանը: