23/03/2021 11:32
Հեղուկ վառելիքը կվաճառվի ստուգաչափված տարայով. նախագիծ է առաջարկվել
ՀՀ-ում ներդրվում է հանրային վերահսկողության ինստիտուտը: Մասնավորապես, առաջարկվում է հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում վաճառողն ունենա ստուգաչափված տարա, և սպառողի պահանջով հեղուկ վառելիքի վաճառքն իրականացնի այդ տարայի միջոցով, ԱԺ նիստին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը:
«Նպատակն է՝ հնարավորություն ստեղծել համոզվելու, որ վաճառվող վառելիքի ծավալը համապատասխանում է վառելիքաբաշխիչ աշտարակի ցուցանակով սահմանաված ծավալին: Իսկ անհամապատասխանության դեպքում, սպառողի դիմումի համաձայն, տեսչական մարմինը տնտեսվարող սուբյեկտի մոտ կիրականացնի ստուգում, խախտումների դեպքում պատասխանատվության միջոցներ կկիրառվեն», - ասաց փոխնախարարը: