24/03/2021 10:31
Հայաստանում ռազմական դրությունը չեղարկվեց (Տեսանյութ)
Հայաստանում ռազմական դրությունը հանվեց: Ազգային ժողովը կողմ քվեարկեց ռազմական դրությունը հանելու մասին նախագծին՝ «կողմ»՝ 118, «դեմ»՝ 1, «ձեռնպահ»՝ 1:
Նախքան քվեարկությունը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու:
Այն ներկայացրել էին խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները:
Հիշեցնենք, որ նախօրեին օրինագծի քննարկման ժամանակ ԱԺ նախագահն առաջարկել էր ընդառաջել խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությանը և կողմ քվեարկել:
Հայաստանում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հայտարարված էր ռազմական դրություն: