24/03/2021 17:30
Մեր օրակարգում շարունակում է մնալ սահմանադրական փոփոխությունների հարցը. Վարչապետ (Տեսանյութ)
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված քաղաքական պայմանավորվածությունը ձեռք է բերվել և՛ խորհրդարանական, և՛ արտախորհրդարանական ուժերի հետ, ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով նախագահի հետ հանդիպումներին՝ վարչապետը նշեց, որ դրանք պետք է շարունակվեն:
«Հայտնի հանգամանքների բերումով, մեր օրակարգում եղել է և շարունակում է մնալ սահմանադրական փոփոխությունների հարցը: Այլ բան է, որ պետք է կոնկրետ պարամետրերը և բովանդակությունը քննարկել և փորձել համաձայնության գալ», - նշեց վարչապետը: