24/03/2021 12:12
Տիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի. պահանջում է իրեն վերականգնել պաշտոնում
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի:
Հայցով Տիրան Խաչատրյանը պահանջում է 26.02.2021թ. և 15.03.2021թ. ընդունված թիվ 350-Ա և թիվ 2-Ա հրամաններն անվավեր ճանաչել, բարենպաստ վարչական ակտ ընդունել և պարտավորեցնել իրեն ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում վերականգնել։
Տիրան Խաչատրյանը որպես ածանցյալ պահանջ էլ ներկայացրել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի 19.03.2021թ. ընդունված թիվ 830-Ա Հրամանը վերացնել։
Հայցը մակագրվել է դատավոր Դանիել Դանիելյանին։
Հիշեցնենք՝ Տիրան Խաչատրյանն ազատվել է ԶՈւ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից վարչապետի առաջարկությամբ։
Տիրան Խաչատրյանը դիմել էր վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ նախագահի հրամանագիրը՝ իրեն պաշտոնից ազատելու վերաբերյալ: