24/03/2021 12:27
Ընտրական օրենսգրքի հետ կապված շատ հարցեր պարզ կդառնան Վենետիկի հանձնաժողովի կարծիքից հետո. Վլադիմիր Վարդանյան
Վենետիկի հանձնաժողովը վերջին լիագումար նիստում որոշում է կայացրել հրատապ ընթացակարգով քննարկել Ընտրական օրենսգրքի վերաբերյալ հարցը և ներկայացնել եզրակացություն մինչև ապրիլի 20-ը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց իմքայլական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:
Նրա խոսքով՝ հանձնաժողովը նախնական կարծիք չի հայտնել:
«ԸՕ հետ կապված շատ հարցեր պարզ կդառնան հանձնաժողովի կարծիքը ստանալուց հետո: Բայց դրան զուգահեռ պետք է հաշվի առնել, որ եթե նույնիսկ ռեյտինգային համակարգը դուրս է գալիս օրենսգրքից, ընտրակարգ չի փոփոխվում», - ասաց Վարդանյանը:
Օրենսդիրի ներկայացուցիչը նշեց նաև, որ ընտրությունները միշտ անցնում են այն Ընտրական օրենսգրքով, որը գործում է:
«Եթե այդ ժամանակ ուժի մեջ մտած լինի որևէ փոփոխությամբ ԸՕ, ապա այդ օրենսգրքով էլ գնալու ենք ընտրության», - ասաց պատգամավորը: