24/03/2021 16:34
Ասադը վերականգնվում է կորոնավիրուսային վարակից հետո
Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադը և նրա կինը՝ Ասմա ալ-Ասադը, կորոնավիրուսով վարակվելուց հետո վերականգնվում են, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Ռուսաստանում Սիրիայի դեսպան Ռիադ Հադադին:
«Նախագահի և նրա կնոջ առողջությունը, փառք Աստծո, լավ վիճակում է, և նախագահի աշխատակազմը հայտարարել է, որ առողջության հետ կապված լաբորատոր և ռենտգեն հետազոտությունները հետզհետե վերադառնում են նորմալ մակարդակի: Ըստ բժիշկների ազգային խմբի՝ այս ցուցանիշները լավն են և հաստատում են, որ նրանք վերականգնման փուլում են», - ասել է նա:
Մարտի 8-ից նախագահ Ասադը և նրա ընտանիքը կարանտինում էին՝ կորոնավիրուսի հայտնաբերման դրական թեստից հետո: