24/03/2021 14:44
Բորելը Ռուսաստանին անվանել է «վտանգավոր հարևան»
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Ռուսաստանին անվանել է «վտանգավոր հարևան», սակայն կոչ է արել պահպանել կապի բաց ուղիները՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրները լուծելու համար:
«Մենք պետք է քննարկենք Ռուսաստանի հետ կապի ուղիները: Ռուսաստանը հարևան է, վտանգավոր հարևան, բայց մենք պետք է նրանց հետ կիսենք որոշ հարցեր, որոնց շուրջ մենք ունենք ընդհանուր շահեր», - Բորելի խոսքը մեջբերում է ТАСС-ը:
Նրա խոսքով՝ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերը ներառում են Իրանի հետ միջուկային համաձայնագիրը կամ կլիմայի փոփոխությունը:
«Բայց, միևնույն ժամանակ, մենք պետք է զսպենք Ռուսաստանին և ընդդիմանանք nրան», - ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը: