24/03/2021 14:03
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ-ի ռազմական օբյեկտներին:
«Անցած գիշեր Գազայից Իսրայել ուղղությամբ արձակված հրթիռին ի պատասխան մեր օդուժը հարված է հասցրել հրթիռների գործարանի և ՀԱՄԱՍ-ի ռազմական օբյեկտների վրա», - РИА Новости-ն մեջբերում է Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի ծառայության հաղորդագրությունը:
Գազայի հատվածից արձակված արկն ընկել է Բեեր Շեվա քաղաքի տարածքում, որտեղ երեքշաբթի՝ Կնեսետի ընտրությունների օրը, ժամանել էր Իսրայելի վարչապետ և «Լիկուդ» կուսակցության առաջնորդ Բենիամին Նեթանյահուն: