24/03/2021 15:08
Ղազախստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի է ունեցել
Ղազախստանի Ալմաթի շրջանում գրանցվել է 5,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի սեյսմոլոգիական փորձարարական-մեթոդական արշավին:
Երկրաշարժը գրանցվել է Երևանի ժամանակով 11:03-ին, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ալմաթիից 249 կմ հյուսիս-արևելք:
Օջախը 15 կմ խորության վրա էր: Ավերածությունների կամ տուժածների մասին չի հաղորդվել:
Նաև 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալմաթիի Տալդիկորգան և Թեքելի քաղաքներում: