24/03/2021 10:47
Մակրոն. Թուրքիան կմիջամտի Ֆրանսիայում կայանալիք գալիք ընտրություններին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտահոգություն հայտնել, որ Թուրքիան կարող է փորձել ազդել Ֆրանսիայի գալիք ընտրությունների վրա:
«Սպառնալիքները քողարկված չեն, ուստի կարծում եմ, որ մենք պետք է շատ խելամիտ լինենք», - երեքշաբթի ասել է Մակրոնը France 5-ին տված հարցազրույցում:
Միևնույն ժամանակ, նա չի հստակեցրել, թե ինչպես և որ ընտրություններին Թուրքիան կարող է փորձել միջամտել. շրջանային ընտրություններ հունիսին են, իսկ 2022 թվականին՝ նախագահական: Նա միայն ասել է, որ Թուրքիան «խաղալու է հասարակական կարծիքի վրա»:
Միաժամանակ, նրա խոսքով, Թուրքիայի հետ երկխոսությունը դեռ անհրաժեշտ է, մասնավորապես, սիրիացի փախստականների հարցի շուրջ:
Մակրոնի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հարաբերությունները կտրուկ սրվել են անցյալ տարի, երբ Թուրքիայի առաջնորդը հայտարարել է, որ ֆրանսիացի իր գործընկերոջը «մտավոր ստուգում» է անհրաժեշտ արմատական իսլամը սահմանափակող ֆրանսիական նոր օրենքի պատճառով: