24/03/2021 12:45
ԻՊ սպառնալիքի պատճառով ԱՄՆ-ը կմնա Սիրիայում
ԱՄՆ-ը կշարունակի իր ռազմական ներկայությունը Սիրիայում`«Իսլամական պետություն» (արգելված է Ռուսաստանի Դաշնությունում) ահաբեկչական խմբավորումից բխող սպառնալիքի պատճառով: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբիին:
«Նրանք դեռ այնտեղ են և դեռ սպառնալիք են», - ասաց նա:
Քիրբին հավելել է, որ խմբավորման ուժերի հիմնական մասն արդեն պարտված է, բայց տարածքի մի զգալի մաս մնում է անվերահսկելի:
Ամերիկյան զինված ուժերը «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» արաբ-քրդական զինված կազմավորումների հետ միասին վերահսկում են Սիրիայի հյուսիսում և հյուսիս-արևելքում գտնվող տարածքները, որտեղ գտնվում են հանրապետության ամենամեծ նավթագազային հանքավայրերը:
Սիրիայի իշխանությունները իրենց մնալը համարում են անօրինական, ինչպես նաև այն համեմատում են օկուպացիայի և պետական ծովահենության հետ, որի նպատակը նավթի բացահայտ գողությունն է: