24/03/2021 11:51
Հարավային Կորեան հայտնել է, որ ԿԺԴՀ-ն երկու հրթիռ է արձակել մարտի 21-ին
Կորեայի Հանրապետության աշխատակազմի ղեկավարների կոմիտեն չորեքշաբթի հաստատելէ, որ ԿԺԴՀ-ն մարտի 21-ին երկու թևավոր հրթռի փորձնական արձակում է իրականացրել: Այս մասին հայտնում է «Ռյոնհապ» գործակալությունը:
Ավելի վաղ The Washington Post-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Հյուսիսային Կորեան հանգստյան օրերին կարճ հեռահարության հրթիռներ է արձակել:
ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ Վաշինգտոնը տեղյակ է ԿԺԴՀ կողմից կարճ հեռահարության հրթիռների հնարավոր արձակման մասին և այն համարում է սովորական: