24/03/2021 10:50
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1164 դեպք, մահացել է 17 մարդ
Հայաստանում մարտի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 186 184 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 1164-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 169 485 (+313) մարդ, այս պահին բուժվում է 12 436 (+834):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 4263 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 3398 (+14), իսկ այլ պատճառներով՝ 865 (+3):
Վերջին մեկ օրում մահացել է 17 մարդ: