24/03/2021 16:16
Պատերազմում ծանր վիրավորվել է 500 անձ, մոտ 1000 անձի տրվել է հաշմանդամության կարգ. Նախարար
Պատերազմում ծանր վիրավորվել է 500 անձ, Ազգային ժողովում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։
«Այս պահին բժշկասոցիալական փորձաքննության գործընթացը պատերազմի հետևանքով վիրավորում ստացած անձանց մասով դեռևս շարունակվում է, սակայն կարող ենք փաստել, որ ավարտական փուլում ենք։ Մոտավորապես արդեն ունենք պատկեր։ Ծանր վիրավորում ստացած քաղաքացիների թիվը լինելու է շուրջ 500, խոսքը վերաբերում է 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց, որից 1-ին խմբի հաշմանդամությունը մոտ 150-ի սահմաններում է, նրանցից պրոթեզավորման կարիք ունեն մոտ 120-ը», - ասաց Առաքելյանը։
Նախարարը նշեց, որ 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց թիվն այս պահին մոտ 500 է։
«Այս պահին մեր կողմից մոտ 1000 անձի է տրվել հաշմանդամության խումբ», - նշեց նա։