24/03/2021 16:52
Ունենք ԳՇ մի պետ և ունենք այլ գեներալներ, որոնք նախկինում գենշտաբի պետ են եղել. Պաշտպանության նախարար (Տեսանյութ)
Մենք ունենք ԳՇ մի պետ, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։
«Մենք ունենք մի գենշտաբի պետ և ունենք այլ գեներալներ, որոնք նախկինում գենշտաբի պետ են եղել», - ասաց Հարությունյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչական դատարանը` դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, բավարարել էր ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին փաստաբանի միջնորդությունը, որով պահանջվել էր կասեցնել Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունը մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։
Օրեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես էր եկել հայտարարությամբ, նշելով, որ Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված Զինված ուժերի ԳՇ պետի պաշտոնում։