24/03/2021 18:04
ՀՀ-ում կորոնավիրուսի կրկնավարակի մինչև 300 դեպք կա. Նախարար (Տեսանյութ)
Հայաստանում կորոնավիրուսի կրկնավարակի մինչև 300 օրինակ կա, որոնք ենթակա են մանրամասն վերլուծության, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նա նշեց, որ դեպքերը կրկնավարակ համարելու համար պետք է որոշակի չափանիշների համապատասխանեն.
«Ուսումնասիրության արդյունքները շուտով կհրապարակվեն»:
Նախարարը նշեց նաև, որ այս պահին կառավարությունը բավարար ֆինանսական միջոցներ է հատկացրել պատվաստման գործընթացի համար:
Նա տեղեկացրեց, որ պատվաստանյութի ձեռքբերման համար նախնական պայմանավորվածություն, կնքված պայմանագիր կա, երկկողմանի համաձայնություններ կան ՌԴ-ի հետ.
«Այս պահին իրականացնում ենք միայն բուժաշխատողների և ռիսկի խմբի քաղաքացիների պատվաստում՝ պետության միջոցներով»:
Ավանեսյանի տվյալներով՝ շուրջ 600 մարդ արդեն պատվաստվել է: