«Շատ դերասաններ, իմանալով, որ ֆիլմը քաղաքական է, հրաժարվեցին ինձ հետ աշխատել». Մհեր Մկրտչյանը՝ նոր ֆիլմի և իր քաղաքական հայացքների մասին

25/03/2021 17:48

«Շատ դերասաններ, իմանալով, որ ֆիլմը քաղաքական է, հրաժարվեցին ինձ հետ աշխատել». Մհեր Մկրտչյանը՝ նոր ֆիլմի և իր քաղաքական հայացքների մասին


Քաղաքի խցանումների միջով մեր պայմանավորված ժամից 15 րոպե ուշացումով հազիվ հասնում եմ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոն ու ինձ մի կերպ գցում թատրոնի ղեկավարության աշխատասենյակ: Պարտաճանաչ զրուցակիցս տեղում է, հանգիստ նստած իր աթոռին, ուշադիր լսում է գործընկերների՝ թատրոնի տնօրենի ու դերասանի խոսակցությունը. նոր ներկայացումներ են բեմադրվում, բոլորը խառն են, մթնոլորտն՝ աշխատանքային: Համավարակից հետո թատրոնն առաջին անգամ մեծ պրեմիերաներով է ներկայանում:

«Շունչ քաշիր, հանգստացիր, իջնենք, նեքևի սրահում խոսենք, տնօրենին չխանգարենք», - նույն համբերատարությամբ շարունակում է ինձ հյուրընկալած հյուրս՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Մհեր Մկրտչյանն, ում հետ մեր քայլերն ուղղում ենք ներքնահարկ: Թեև գիտեմ, որ ռուսական դպրոց անցած ռեժիսորն անկաշկանդ զրուցակից է ու միշտ ասում է այն, ինչ մտածում է, այնուամենայնիվ, ակնարկում եմ. «Թատրոն եմ եկել, բայց կինոյից եմ խոսելու ու քաղաքականությունից, դեմ չե՞ք»:

«Դեմ չեմ, թաքցնելու կամ վախենալու ոչինչ չունեմ», - ժպտում է նա, ով շուտով մշակութային թիվ մեկ թեման կդարձնի իր «Իշխանություն»-ը. ֆիլմ իրականության՝ տեսածի, լսածի ու ապրածի մասին...

Ընդհանրապես, ժամանակակից իրողությունները սերունդներին փոխանցելու կարևոր առաքելությունն ունեն պատմաբաններն ու կինոգործիչները, գրողներն ու լրագրողները: Հենց նրանք են, որ ձեռքը պահում են ժամանակի զարկերակին, ականատեսի աչքերով փոխանցում ճշմարտությունը՝ թույլ չտալով կորցնել դրա հետագիծը...

- Պարոն Մկրտչյան, ցանկանում եմ մեր զրույցը սկսենք նոր ֆիլմի գաղափարից. ե՞րբ ու ինչպե՞ս ծնվեց:

- «Ինչպես» հարցին պատասխանելը դժվար է, այդ պահին ես սկսում եմ այդ թեմայով ապրել, դա ինձ համար թիվ մեկ կարևորություններից է դառնում: Այդպես էր նաև «Կյանք ու կռիվ»-ի ժամանակ: Նույնը հիմա կատարվեց, մեր երկրում գլոբալ իրադարձություններ տեղի ունեցան, որոնք չէին կարող ինձ անտարբեր թողնել: Իմ մեջ թեման սկսեց եռալ... Դրանք պրոցեսներ են, որոնք եփվում են ռեժիսորի, սցենարիստի գլխում: Իմ գործունեության ընթացքում չի եղել որևէ ֆիլմ, որի գաղափարը հանպատրաստից է ծնվել: Երկար ժամանակ դա իմ մեջ խմորվում է, հետո նոր՝ սցենարի վերածվում: Օրինակ՝ այս ֆիլմի սցենարի վրա սկսել եմ աշխատել 2019 թվականի վերջից:

- 2020 թվականի արցախյան պատերազմը որևէ կերպ փոխե՞ց սցենարի ընթացքը:

- Իհարկե, սցենարը փոփոխության ենթարկվեց, որովհետև, եթե դու նկարահանում ես ֆիլմ մեր օրերի մասին, որում տեղի են ունենում մասշտաբային փոփոխություններ, դա չի կարող իր հետքը չթողնել... Երբ պատերազմը սկսեց, ես արդեն արտադրության մեջ էի ու շատ տեսարաններ «ջնջեցի» ու նորից նկարեցի: Ինչպես իմ էմոցիոնալ դաշտում, այդպես էլ իմ ստեղծած աշխատանքի մեջ՝ շատ բան փոխվեց:

- Կա՞ պատերազմը ֆիլմում:

- Այո:

- «Իշխանություն» ֆիլմի գովազդային պաստառի վրա չընդգծված, բայց, այնուամենայնիվ, նկատելի է «դուխով» արտահայտությունը, որը մեր առօրյա մտավ 2018 թվականից: Կարելի՞ է ասել, որ Ձեր ֆիլմը հենց այս իշխանության մասին է ու քաղաքական ենթատեքստ ունի:

- Ես նույնիսկ չեմ պատրաստվում թաքցնել. այո՛, ֆիլմում կան նաև քաղաքական գծեր: Ֆիլմի վերնագիրը հայտարարելուց, «պոստերն» ու թիզերը հանրայնացնելուց շատ լավ գիտակցում էի, որ բացում եմ «քարտերը»: Բայց շեշտեմ, որ սա զուտ քաղաքական ֆիլմ չի, սա սիրո պատմություն է, բայց այնտեղ տեղ են գտել նաև մեր երկրում՝ 2018-ից առ այսօր կատարված իրադարձությունները: Շատերս կարող ենք այս ֆիլմում մեզ գտնել ու հուսով եմ՝ մտածել, համեմատել, ծանր ու թեթև անել: Ամեն դեպքում, ես նկարել եմ իմ հասկացածը, իմ վերլուծածն ու զգացածը: Հետևաբար, ինչ-որ մեկին սա մոտ կլինի, ինչ-որ մեկին՝ խորթ: Հանդիսատեսի ցանկացած ռեակցիա ռեժիսորի համար արժեքավոր է, քան անտարբերությունը: Հուսով եմ՝ ֆիլմը հանդիսատեսին անտարբեր չի թողնի:

- Վստահ եմ, որ անտարբեր չի թողնի, քանի որ դեռևս մեծ էկրան չբարձրացած՝ այն արդեն իսկ քննարկվում է:

- Գիտեք, ես միշտ վախենում եմ գնահատական տալ իմ աշխատանքին՝ մինչև հանդիսատեսին հանձնելը: Շատ է պատահում, որ ռեժիսորը սկսում է մեծ-մեծ խոսել, բայց ֆիլմի էկրան բարձրանալուց հետո հասկանում է, որ հիմարություն է նկարել: Այնպես որ, մինչև հանդիսատեսին հանձնելը, ես իմ գնահատականների մեջ շատ զուսպ ու զգույշ եմ:

- Նշեցիք, որ այնտեղ կան և՛ քաղաքական պրոցեսներ, և՛ պատերազմ: Որքան էլ ֆիլմը գեղարվեստական է, փաստագրական կադրեր օգտագործե՞լ եք: Նաև հետաքրիր է՝ իշխանությունը որևէ կերպ փորձե՞լ է խոչընդոտել «Իշխանության» ծնունդին, ու ի՞նչ գումարով է նկարահանվել ֆիլմը:

- Ֆիլմի պրոդյուսերը ես եմ, այս անգամ պետության հետ աշխատել չեմ ցանկացել... Բավականին անկեղծ ու բաց պատասխանելով Ձեր հարցերին, կցանկանայի, ամեն դեպքում, փակագծերը շատ չբացել փաստագրական կադրերի առումով (ժպտում է, հեղ.): Ինչ վերաբերում է խոչնդոտելուն՝ բացարձակ չեն խոչնդոտել, որևէ կերպ չեն խանգարել:

- Դերասանական կազմում ովքե՞ր են, ու ե՞րբ կլինի պրեմիերան:

- Գլխավոր դերերից մեկը վստահվել է Մոսկվայց հրավիրված տաղանդավոր, փորձառու արտիստ Սերգեյ Շակուրովին, ում հետ ես բազմիցս եմ համագործակցել: Նկարահանվել են Անի Ղազարյանը, Սարգիս Գրիգորյանը, Մարջան Ավետիսյանը, Շանթ Հովհաննիսյանը, Լևս Դավթյանը, Ռոզի Ավետիսովան: Կարծում եմ՝ շատ լավ դերասանական խումբ է հավաքվել, ովքեր միմյանցից շատ տարբեր լինելով՝ հրաշալի կոնտրաստ են ձևավորել: Մի բան հաստատ խոստանում եմ, էկրանին միանման դերասաններ չեք տեսնի: Արդեն տեխնիկական աշխատանքների փուլում ենք՝ ձայն, երաժշտական ձևավորում: Ինչպես խոստացել էի՝ պրեմիերան գարնանը կլինի: Քիչ մնաց...

- Գլխավոր դերակատարներից Սարգիս Գրիգորյանը ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ: Պրեմիերային Հայաստանում կլինի՞:

- Ճիշտն ասած, իր հետ այդ թեմայով դեռ չեմ խոսել:

- Ֆիլմի հաջողության մաս է կազմում նաև դրա համար գրված սաունդթրեքը: Դրա վառ ապացույցն էր «Կյանք ու կռիվ»-ը «Կյանք ու կռիվ» երգով: «Իշխանություն» ֆիլմի համար հատուկ երգ գրվո՞ւմ է:

- Այս անգամ համագործակցում ենք կոմպոզիտոր Արաքսյա Մուշեղյանի հետ, ում հետ աշխատել եմ նաև «Дед 005» ֆիլմում: Իսկ առանձին երգ կգրվի, թե ոչ՝ թող դա ևս գաղտնիք մնա:

- Ձեր առաջին հայկական արտադրանքը «Կյանք ու կռիվն» էր, որով վերջին տարիների հայկական կինոարտադրության մեջ Դուք բարձր նշաձող սահմանեցիք: Այս անգամ թեման կրկին արդիկան է, չկա՞ մտավախություն, որ Ձեր իսկ սահմանած նշաձողը չեք գերազանցի:

- (Մտածում է, հեղ.) Անկեղծ կլինեմ՝ երբ ինքս իմ մտքերի հետ եմ մնում, այդ հարցն ինձ միշտ տանջում է: Ասում են՝ եթե չգիտես ճիշտ պատասխանը, ուրեմն պատասխանիր անկեղծ (ժպտում է, հեղ.). խոստովանում եմ՝ «Կյանք ու կռիվ»-ը ես հանդիսատեսին հանձնեցի 2016-ի իմ առավելագույն ուժերով, այն ժամանակ որպես ռեժիսոր դա էր իմ մաքսիմումը, «Իշխանություն»-ը նկարել եմ 2020-21 թվականի առավելագույնով: Իսկ թե ինչ առաջընթաց, կամ, գուցե, հետընթաց եմ ունեցել այս 4-5 տարվա մեջ՝ կդատի հանդիսատեսը:

- Մի՞շտ եք ֆիլմերի մեջ Ձեր՝ այդ պահի առավելագույն ուժերը ներդնում:

- Չէ, ինչպես յուրաքանչյուր ռեժիսորի կյանքում, իմ կյանքում էլ եղել են և՛ ստացված, և՛ չստացված աշխատանքներ: Բայց համոզված եմ, որ այս ֆիլմը «թուլացած» չեմ նկարել:

- Թեև Դուք հայկական կինոշուկա մի քանի տարի առաջ եք մտել, ու Ձեր մեկնարկային ֆիլմը հենց պատերազմին էր առնչվում, բայց կցանկանայի որպես ռեժիսոր պատասխանեք՝ ինչո՞ւ մենք շուրջ 30 տարիների ընթացքում Արցախը, Շուշին արժևորող մի քանի տասնյակ ֆիլմեր չունեցանք, 90-ականների մեր հաղթանակը մշակութային առումով գրեթե չբարձրաձայնվեց: Այնինչ, 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո թուրքական և ադրբեջանական կինեմատոգրաֆիան արդեն գործի է անցնում: Դա պետակա՞ն բացթողում է, թե՞ ոլորտի մասնագետների թերացում:

- Չեմ էլ կասկածում, որ նրանք արդեն գործի են անցել: Չի կարելի ամեն ինչում պետությանը մեղադրել: Ի վերջո, Հայաստանում ունենք տասնյակ կայացած պրոդյուսերներ: Քանի՞ տասնյակ ֆիլմեր ենք նկարել այս տարիների ընթացքում, դե թող որևէ մեկի մտքով անցներ մեր հաղթական էջերին անդրադառնալ, ո՞վ էր խանգարում իրենց նկարած ֆիլմի փոխարեն դա լիներ: Ես չունեմ դրա պատասխանը, չգիտեմ...

- Իսկ կնկարե՞ք ֆիլմ պարտության մասին...

- (Մտածում է, հեղ.) Չգիտեմ, չեմ կարող այս պահին պատասխանել, դեռ «փախնում եմ» այդ թեմայից: Ինչ-որ բան նկարելու համար պետք է թեման, այդ նյութն իմ մեջ ապրի, եռա, զարգանա, որ ես հասկանամ՝ ծնվելու, իմ մեջից այն հանելու պահն է: Իրականում, ես չէի առանձնացնի՝ ֆիլմ հաղթանակի, կամ ֆիլմ պարտության մասին, ցանկացած ֆիմում պետք է մարդու պատմություն լինի, դա ամենակարևորն է: Իսկ այս պատերազմի ընթացքում մենք բազմաթիվ ճակատագրեր ենք ունեցել, ու հնարավոր է՝ մի օր Ձեր ասած ֆիլմը ծնվի:

- Պարոն Մկրտչյան, Դուք չեք թաքցնում Ձեր քաղաքական հայացքները, նաև պարբերբար դրանք չեք փոխում՝ հետևելով սեփական հարմարավետությանն ու մեծամասնության թելադրանքին: Հեծանիվ չեմ հայտնաբերի, եթե ասեմ՝ արվեստագետների մեծ մասը միայն վերջում է սկսում խոսել, երբ արդեն կանխատեսելի է լինում, թե «ջուրն ում ջրաղացն է լցվում»: Ձեր ակտիվ քաղաքական դիրքորոշումը Ձեզ չի՞ խանգարում:

- Իսկ ինչո՞վ պետք է խանգարի, իմ առջև դռնե՞ր պիտի փակեն: Ես չունեմ փակվող դռների խնդիր: Այո՛, ես բաց եմ իմ դիրքորոշման, հայացքների մեջ, երբեք դա չեմ թաքցրել ու չեմ էլ պատրաստվում թաքցնել: Ես այն եմ, ինչ կամ, ու ինձ ոչ ոք չի կարող զրկել դրանից: Ինձ համար ավելի կարևոր է ոչ թե այն, որ հիմա հարմար «ափսե» գտնեմ օգտվելու, այլ այն, թե վաղն իմ մասին ինչ կմտածեն իմ երեխաները. իրենց հայրը վախկո՞տ մարդ է եղել, թե՞ ոչ, ազնի՞վ է եղել, թե՞ ոչ... Ամենակարևորը՝ եթե ես անկեղծ լինելով ինձ հետ՝ գտնում եմ, որ այսօրվա իշխանությունը վտանգ, փորձանք ու վնաս է իմ երկրի ապագային, ինչո՞ւ պետք է թաքցնեմ, չարտահայտվեմ: Ինչի՞ց ինձ պետք է զրկեն՝ փորձի՞ց, շնորհքի՞ց, եթե ունեմ, իհարկե... Ի՞նչ պետք է փոխվի իմ կյանքում։

- Երբեմն «ծախված մտավորական» արտահայտությունը Ձեզ չի՞ անհանգստացնում:

- Ես նույնիսկ չեմ ուզում դրա մասին խոսել: Գիտեք, երբ մարդը սկսում է արդարանալ, թե գիտե՞ք, իմ մասին այս կամ այն են ասում, ուրեմն խնդիր ունի: Խուսում են՝ լավ են անում, ապրեն իրենք: Ամեն հիմարության պատճառով արդարանալն ու դրանց պատասխան տալը, բացատրելը արդեն արդարացողի կողմից է հիմարություն: Գոնե ինձ թվում է՝ ես այդպիսին չեմ (ժպտում է, հեղ.):

- Այսօր դերասանական համայքն էլ քաղաքական հայացքների պատճառով ներդաշնակ չէ, այդ հայացքների համար տարիների գործընկերները երբեմն նույնիսկ միմյանց են վիրավորում: Թատրոնի ներսում ու նկարահանման հրապարակում բախումներ լինո՞ւմ են, թե՞ խաղաղ է մթնոլորտը:

- Անձամբ ես բախումներ չեմ ունենում և փորձում եմ թատրոնն ամեն դեպքում հեռու պահել քաղաքականությունից: Սա իմ սեփական թատրոնը չի, սա պետական կառույց է, որտեղ կարող են աշխատել տարբեր հայացքներ ունեցող մարդիկ: Ես միշտ կոլեկտվին ասում եմ. «Թատրոնի շենքից դուրս եկեք, ուզում եք՝ մորթեք իրար, բայց շեմից ներս խոսում ենք միայն ներկայացումների մասին»:

- Եղե՞լ են արտիստներ, ովքեր զուտ քաղաքական հայացքներից ելնելով հրաժարվել են նկարահանվել «Իշխանություն» ֆիլմում, կամ Դուք եք հրաժարվել նրանց հետ աշխատել:

- Ինձ համար կարևորը դերասանի պրոֆեսիոնալիզմն է ու տաղանդը... (Մտածում է, հեղ.) այս թեմայով չէի անկեղծացել, բայց քանի որ հարցրեցիք՝ կասեմ. մեր քաղաքում մի «աշխարհահռչակ» ընկերություն կա՝ «Ինդիվիդում քասթինգ»: Իրենց խնդրել էինք մեզ ուղարկել դերասանների անունները, որպեսզի ֆիլմի տիտրերում գրվեն, իրենք հրաժարվեցին անուններ տալ՝ պատճառաբանելով, որ քանի որ ֆիլմը քաղաքական է, իրենց դերասանները հրաժարվում են, որ իրենց անուն-ազգանունները գրվեն տիտրերում: Այ, տեսեք, Դուք էլ եք ժպտում, իսկապես ժպիտ է առաջացնում չէ՞ (ծիծաղում է, հեղ.): Ընդհանրապես, շատ-շատ դերասաններ, իմանալով, որ ֆիլմը քաղաքական է, հրաժարվեցին ինձ հետ այս ֆիլմում աշխատել: Կոռեկտ կլինեմ ու անուններ չեմ տա:

- Ու իրենք ի՞նչ պատճառաբանեցին:

- Բոլորի տեքստերը գրեթե նույնն էին. «Դե մարդիկ՝ հա՛մ նիկոլականները, հա՛մ հականիկոլականները, մեզ հարգում ու սիրում են»: Ու իմ բոլոր այն բացատրությունները, որ իրենք դերասան են ու պետք է խաղան և՛ հրեշի, և՛ հրեշտակի դեր՝ օգուտ չտվեցին... Բայց ես չեմ դժգոհում, իմ կարծիքով մեկտեղեցի հոյակապ դերասանական թիմ, ինչի համար երջանիկ եմ:

- Ձեր ֆեյսբուքյան գրառումներից զգում եմ, որ ժամանակ առ ժամանակ հիասթափվում եք նաև ընդդիմությունից: Շարունակելո՞ւ եք պահանջել այսօրվա իշխանության հեռանալը:

- Կարճ կպատասխանեմ՝ շարունակելու եմ լինել այն, ինչ կամ: Ես, որպես ՀՀ քաղաքացի Մհեր Մկրտչյան, ուժերիս ներածի չափով ամեն ինչ պետք է անեմ, որ երկիրը չշարունակի քայքայման գնալ: Շատ լավ իմանալով հայոց պատմություն, վստահաբար կարող եմ ասել, որ այո՛, նաև այս իշխանությունը ունենալու է իր վերջը: Մեր պատմության մեջ միշտ էլ այդպես է եղել՝ գրեթե անկում ապրելուց հետո շատ ամուր ոտքերի վրա ենք կանգնել: Համոզված եմ՝ այս ժամանակաշրջանն էլ բացառություն չէ:

- Պարոն Մկրտչյան, շուտով կրկին ընտրություններ են: Որպես նոր եկող իշխող ուժ այսօրվա ընդդիմությա՞նն եք տեսնում:

- Այսօր իմ աջակցությունը ընդդիմությանը մեկ բացատրություն ունի՝ իրենք պայքարում են այս իշխանության դեմ: Նրանց կողքին լինելը չի նշանակում, թե իրենց բոլորին եմ համակրում ու սիրում: Չէ՛, ուղղակի իրենք միակն են, ովքեր պայքարում են: Ինձ համար հարցը սկսվում և վերջանում է նրանով, որ այսօրվա իշխանությունը չպետք է լինի երկրի ղեկին, ես համարում եմ, որ իրենք փորձանք են մեր ազգի, մեր երկրի, մեր պետականության համար: Վաղը, երբ չլինի այս իշխանությունը, կգա իմ կյանքի երջանիկ պահը՝ ես կդադարեմ հետաքրքրվել քաղաքականությամբ (ժպտում է, հեղ.):

- Ըստ Ձեզ՝ իշխանության «թափթփված» լինելն անգործությա՞ն հետևանք է, կադրերի պակասի՞, թե՞ դիտավորություն է:

- Մինչև պատերազմը ես կարծում էի, որ սա անխելքության հետևանք է, բայց պատերազմից հետո դադարեցի այդպես մտածել: Հիմա գրեթե համոզված եմ, որ ամեն ինչ մտածված է արվել՝ և՛ բանակի քայքայումը, և՛ ցավալի պարտությունը: Սա մանրակրկիտ մտածված, խորամանկ կոմբինացիա էր:

- Իսկ այն խոսակցությունները, որ այսօրվա սկիզբը դրվել է դեռևս 30 տարի առաջ, որ բոլոր ժամանակների իշխանություններն էլ գիտեին, որ այսպես էր հանգուցալուծվելու, ուղղակի պահն էին ձգձգում...

- Ես բարոյական իրավունք չունեմ խոսել նախորդ 30 տարիների մասին, քանի որ Հայաստանում չեմ ապրել, այստեղի կյանքով չեմ ապրել: Ես Հայաստանում եմ ապրում 2016-ից: Ներկայումս դրսում ապրող հայերի պես ինձ իրավունք չեմ վերապահում այստեղի կյանքի մասին խոսել այնպես, կարծես ավելի լավ են հասկանում իրավիճակը: Միայն մեկ բան կարող եմ ասել՝ կայունության և անվտանգության առումով մենք ունեինք նորմալ երկիր, ու ի տարբերություն հիմիկվա, երբեք Գորիսից Կապան, կամ Արցախ գնալուց մտքիս ծայրով չի անցել՝ գնա՞մ, թե՞ վտանգավոր է, կհանդիպե՞մ ճանապարհին ադրբեջանցիների, թե՞ ոչ: Սա է փաստը:

- Արցախում հաճա՞խ էիք լինոմ:

-Այո, շատ անգամներ եմ եղել՝ Շուշի, Ստեփանակերտ, Թալիշ... Չեմ եղել միայն Հադրութի շրջանում:

- Կորցրեցի՞նք Արցախը:

- Իհարկե, կորցրեցինք, կա՞ն մարդիկ, ովքեր ասում են՝ չենք կորցրել: Կորցնելը քանի՞ տեսակ է լինում, ուրիշ ի՞նչ ձև է լինում...

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 17:34 ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին Արարատ Միրզոյանը չի մասնակցելու Այսօր, 17:18 ՔՊ-ի երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակից Կիրիշչյանին բերման են ենթարկել՝ թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Այսօր, 17:04 Տիգրան Համբարձումյանը՝ Շախմատի աշխարհի 8-12 տարեկանների առաջնության առաջատար Այսօր, 16:50 Տանը 7 միլիոն դրամի թմրամիջոց են պահել, որ հետո իրացնեն Այսօր, 16:35 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը Այսօր, 16:29 Ճամբարակում ու Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում Այսօր, 16:24 Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Այսօր, 16:07 Եգիպտոսում ավելի քան 30 զբոսաշրջիկ տեղափոխող զբոսանավ է խորտակվել Այսօր, 15:50 Պատմաբանը քննադատում է վարչապետի Արևմտյան Հայաստան - «Արևմտյան Ադրբեջան» զուգահեռը. «Ազատություն» Այսօր, 15:44 Կենտրոնի թաղապետարանի աշխատակից է կալանավորվել՝ կաշառքի գործով Այսօր, 15:19 Վրաստանի նոր խորհրդարանը ստանձնել է լիազորությունները. ընդդիմությունն ու նախագահը բոյկոտել են նիստը՝ հայտարարելով այն հակասահմանադրական Այսօր, 14:57 Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Այսօր, 14:42 Սուրեն Պապիկյանը ծանոթացել է առաջնագծում ընթացող տարատեսակ լայնածավալ աշխատանքներին. Լուսանկարներ Այսօր, 14:39 Պետական պահպանության ծառայության զինծառայողներն ընդգրկվելու են հատուցումների համակարգում Այսօր, 14:27 Վթար՝ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին. կան տուժածներ Այսօր, 13:58 Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հավատացյալները մոտենում են Բագրատ Սրբազանին և օրհնություն ստանում (Տեսանյութ) Այսօր, 13:45 Աշխատանքը կատարել մեծ նվիրումով և չխուսափել որոշումների կայացումից. Խուդաթյանը՝ ՏԿԵՆ աշխատակազմին Այսօր, 13:40 Բասկետբոլի ԱԱ. Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 80:129 հաշվով պարտվել է Ավստրիային Այսօր, 13:34 2025 թ․ կսկսվեն Հավուց Թառի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման աշխատանքները Այսօր, 13:27 Խախտումներ՝ շինհրապարակում. բեռնատարի վարորդը կենթարկվի վարչական պատասխանատվության Այսօր, 13:24 Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով, սպասվում են տեղումներ Այսօր, 13:11 Դիմավորենք 2025 թվականը Հայաստանում. Զբոսաշրջության կոմիտե Այսօր, 12:55 Լեհաստանի նախագահը պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Այսօր, 12:50 Անցած 3 օրվա ընթացքում արձանագրվել է 43 վթար․ 2 մարդ զոհվել է, 61-ը՝ ստացել վնասվածքներ Այսօր, 12:32 Չեխիայի դեսպանը Երևանում նստել է «ԿամԱԶ» աղբատարի ղեկին Այսօր, 12:29 Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախևառաջ ապտակ էր Փաշինյանին. Էդուարդ Շարմազանով Այսօր, 12:21 Թուրքիան արգելել է Արցախում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումը լուսաբանած կանադացի լրագրողի մուտքը երկիր Այսօր, 12:17 2024-ի երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ ՀՆԱ-ն աճել է 5․2%-ով Այսօր, 12:06 Իրանն ու Ադրբեջանը 4-օրյա համատեղ զորավարժություններ են սկսել Այսօր, 12:02 Հովիկ Աղազարյանին զգուշացրել էի՝ գլխին սարքելու են, բոլոր կրոնափոխների, դավանափոխների վերջը դա է լինելու. Պատգամավոր Այսօր, 11:56 Արցախցիներից խլել են կենսաթոշակային ֆոնդերն ու ասել՝ ներդնում ենք էսինչ հաշիվների վրա. Խաչատրյան Այսօր, 11:49 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան Այսօր, 11:41 Արժի, որ հայկական լրատվադաշտի գործընկերները ունկնդիր լինեն ՊՆ-ին. զինամթերքի, ռազմատեխնիկայի գնումների մասին տարատեսակ լուրերը դարձել են նաև մեր երկրի անվտանգության սպառնալիք. Պատգամավոր Այսօր, 11:28 Հայաստան-ԵՄ. ահա, թե ինչ է թաքցնում Նիկոլը. Աշոտյան Այսօր, 11:17 33-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ձերբակալվել է Այսօր, 11:09 Իշխանությունը գնալու է ընտրության իր «մեծարգոների ենթամշակույթով». Վահե Հովհաննիսյան Այսօր, 10:58 Ռուբեն Վարդանյանի ծրագրերը ճանաչելի են դարձնում ՀՀ-ն. «ՏաԹևեր»-ը 3-րդ անգամ ճանաչվել է լավագույնը Այսօր, 10:45 Սա ներքին ուժի, կամքի, ինքնատիրապետման և ավելիին ձգտելու մասին է. Լևոն Քոչարյանը տեսանյութ է հրապարակել Այսօր, 10:38 Դոնալդ Թրամփը մտադիր է ԱՄՆ բանակից հեռացնել բոլոր տրանսգենդերներին. The Times Այսօր, 10:31 Վանաձորի Բաթումի փողոցի շենքերից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել Այսօր, 10:29 Հայաստանում կարմրուկով պայմանավորված դեպքերը նվազել են, բայց պետք չէ զգոնությունը թուլացնել Այսօր, 10:27 Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է Հրազդանում Այսօր, 10:20 Ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանն իրական այլընտրանքներ չկան, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում. Սերգեյ Կոպիրկին Այսօր, 10:09 Կարևորը անվտանգությունն է․ ինչպես է արդիականացվում «Սյունիք» օդանավակայանը Այսօր, 10:00 Տապալելով գերիների վերադարձի մասին ԱԺ հայտարարության ընդունումը՝ ՔՊ-ն աջակցեց Ադրբեջանին՝ թեման այլ հարթակներում արգելափակելու համար. Տիգրան Աբրահամյան Այսօր, 09:46 Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է Այսօր, 09:38 Անչափահասը Երևանում կրակոցներ է արձակել 24/11/2024 22:19 Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 24/11/2024 19:53 Էջմիածնում կատարվեց քահանայական ձեռնադրություն 24/11/2024 19:50 «Նիվա»-ի մեջ հայտնաբերվել է խոշոր չափի թմրամիջոց 24/11/2024 18:23 Դիմիտրով գյուղի տարածքում բախվել են «Toyota»-ն և «Opel»-ը, որի վարորդը վկայական չի ունեցել 24/11/2024 17:30 Ողբերգական դեպք Երևանում գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է 24/11/2024 17:14 Բայդենը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ COP 29-ի հաջող կազմակերպման համար 24/11/2024 17:10 Կներեք, բայց ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի, որ, երբ ուզես՝ գաս, խոսես, երբ ուզես՝ միջխորհրդարանական համաժողովին գնաս, երկրների մենյուն վերցնես. Սիմոնյանը պատասխանել է Քոչարյանին 24/11/2024 17:03 Սյունիքի մարզպետի՝ Ֆրանսիա կատարած այցի շրջանակում Բրոն համայնքում Մեղրի քաղաքի պուրակ է բացվել 24/11/2024 14:13 Օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ սպառազինության ձեռքբերման վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող լուրեր. ՊՆ 24/11/2024 14:07 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան 24/11/2024 14:02 Դավիթ Խուդաթյանը ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ 24/11/2024 14:00 Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում 24/11/2024 12:41 Ոստիկանության պաշտոնյայի մահվան նախնական վարկածը հանկարծամահությունն է 24/11/2024 12:19 Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի 24/11/2024 11:34 Հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 24/11/2024 10:52 Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը 24/11/2024 10:48 Ամբերդից Քարի լիճ տանող հատվածը անցանելի չէ. կան փակ ճանապարհներ 24/11/2024 10:21 Հենրիխ Մխիթարյանը սկսել է ինքնակենսագրական գրել 24/11/2024 10:15 Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. Փաշինյան(տեսանյութ) 24/11/2024 10:06 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 23/11/2024 21:53 Տոնզիլէկտոմիա. Ինչու՞ է կատարվում նշագեղձերի հեռացում 23/11/2024 21:36 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 23/11/2024 21:20 Եթե ՆԱՏՕ-ն դադարի հրահրել, Ուկրաինայում պատերազմը կավարտվի․ Մեդվեդև 23/11/2024 21:03 Տեղի է ունեցել Հայաստանի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների առաջին խմբի մրցաշարերի բացման արարողությունը 23/11/2024 20:41 Նոր Նորքում, Նորք-Մարաշում, Ավանում, Էրեբունիում, Սարի թաղում, Առինջ գյուղում ջրամատակարարումը կդադարեցվի 23/11/2024 20:22 Հրդեհ Կողբ գյուղում 23/11/2024 19:56 Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցը ոչ այլ ինչ էր, քան սեփական հանցագործության մասին հաղորդում․ Հենրիխ Դանիելյան 23/11/2024 19:40 Գայի պողոտայում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարը 23/11/2024 19:24 Երբ 387 թվականին աշխարհում սկսվեց գործածվել Արևմտյան Հայաստան անվանումը, մարդկությանը հայտնի չէին ո՛չ թուրքերը, ոչ էլ իրենց ադրբեջանցի անվանող կովկասյան թաթարները․ Շարմազանով 23/11/2024 19:06 «Քաղաքական ինքնասպանություն»․ Պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին 23/11/2024 18:44 Պենտագոնի ղեկավարը Իսրայելի պաշտպանության նախարարի հետ է խոսել 23/11/2024 18:23 Ի՞նչ է պիլորոստենոզը. Ազդեցությունը նորածինների և մեծահասակների վրա 23/11/2024 18:01 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն Թրամփի հետ իր առաջին հանդիպումն է անցկացրել 23/11/2024 17:34 Կարեն Անդրեասյանին ուզում եմ շնորհակալություն հայտնել, դժվար է պատկերացնել` ոնց կարելի էր ավելի լավ պայթեցնել Հայաստանում «արդար և անկախ» դատական համակարգի փուչիկը․ Աշոտյան 23/11/2024 17:18 Էլ ի՞նչ անի Նիկոլը, որ ժողովուրդը հասկանա՝ վատ վարչապետ է, վատ հայ է, վատ մարդ 23/11/2024 17:00 Զելենսկուն ձեռնտու է պատերազմը․ Ֆիցո 23/11/2024 16:41 Հռոմի պապի դիրքորոշումը Ռուսաստանում հավասարակշռված են համարում 23/11/2024 16:19 Օկուպացված Արցախում թշնամին մշակութային գենոցիդ է իրականացնում 23/11/2024 15:52 Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին 23/11/2024 15:48 Ուկրաինայի հարցով պետք է կայացվի կոլեկտիվ որոշում. Մերկել 23/11/2024 15:43 «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. վիրավորներ կան 23/11/2024 15:27 Արցախը սպանել է, բանակը սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր «պարտքի» մասին. Դանիելյան 23/11/2024 15:21 Առաջին պատասխանատուն Փաշինյանն է, ինքն է սխալ կադրեր նշանակել բանակում. Սամվել Բաբայան 23/11/2024 15:06 «Iveco» բեռնատարը կողաշրջվել և հայտնվել է գետում. վարորդի մարմինը դուրս են բերել փրկարարները 23/11/2024 14:40 Վերանայել ենք դպրոցական օլիմպիադաների կարգը. նախատեսում ենք այսուհետ անցկացնել նաև ընթերցանության օլիմպիադա. Անդրեասյան 23/11/2024 14:33 Ստամբուլում ադրբեջանցի դիվանագետ ներկայացած քաղաքացու մոտ 70 կգ ոսկի է հայտնաբերվել 23/11/2024 14:20 Մենք էլ ունենք մեր հաղթաթղթերը, որոնք կարող են վճռորոշ լինել․ Ղազանչյանը՝ Ավստրիայի հետ հանդիպման մասին 23/11/2024 13:53 Փաշինյանը, «Արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ, կրկնեց Ադրբեջանի հայտնի քաղաքական գործչի խոսքը. Հայկ Մամիջանյան 23/11/2024 13:50 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 23/11/2024 13:41 Փաշինյանը Սահմանադրության 6 հոդված խախտեց. բավարար հիմք է քրեական հետապնդման, իմպիչմենթի համար. Սուրեն Սուրենյանց 23/11/2024 13:16 Փաշինյանն ամեն ինչից հրաժարվել է․ Ի՞նչ ստացանք, որ հիմա էլ հայցերից է ուզում հրաժարվել. Ժաննա Ալեքսանյան 23/11/2024 13:13 Բախվել են «Range Rover»-ն և «BMW X6»-ը. վերջինը կողաշրջվելով բախվել է էլեկտրասյանը. վիրավոր կա 23/11/2024 13:04 Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով

Տվյալ բաժնի վերջին նյութերը