25/03/2021 12:49
Կորոնավիրուսի դեմ Pfizer պատվաստանյութն արդեն Վրաստանում է
Pfizer կորոնավիրուսի պատվաստանյութը հասել է Վրաստան: Պատվաստանյութն առաքած ինքնաթիռը երեկ երեկոյան վայրէջք է կատարել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում: Pfizer պատվաստանյութը Վրաստանը ստացել է ԱՄՆ-ից:
Բժշկական անձնակազմի հետ միասին այդ պատվաստանյութով կկարողանան պատվաստել բոլոր այն անձինք, ում համակարգող խորհուրդը թույլտվություն է տվել: Մասնավորապես, բժշկական անձնակազմի հետ միասին պատվաստանյութը հասանելի կլինի 65-ից բարձր տարիքի մարդկանց, նրանք հնարավորություն կունենան ընտրություն կատարել AstraZeneca և Pfizer պատվաստանյութերի միջև:
Հիշեցնենք, որ Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումը սկսվել է մարտի 15-ին: