25/03/2021 12:52
ՍՈՒ 30-ների զինամթերքը և մնացած կարողությունները ձեռք բերելու գործընթացն, ըստ պլանավորման, ավելի երկարաժամկետ էր, քան պատերազմն էր սկսել. խնդիրները զուտ դրա մեջ էին. ԱԽ քարտուղար
ՍՈՒ 30-ների զինամթերքը և մնացած կարողությունները ձեռք բերելու գործընթացն, ըստ պլանավորման, ավելի երկարաժամկետ էր, քան պատերազմն էր սկսել, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Երբ ՍՈՒ 30 ինքնաթիռները գնվել են, դիտարկվել են ավելի երկար ժամանակի գործընթաց, այսինքն՝ ՍՈՒ 30-ների զինամթերքը և մնացած կարողությունները ձեռք բերելն, ըստ պլանավորման, ավելի երկարաժամկետ էր, քան պատերազմն էր սկսել։ Եվ խնդիրները զուտ դրա մեջ էին։ Որևիցե այլ խնդիր, ՍՈՒ 30-ների հետ կապված, մենք չենք ունեցել», - ասաց Արմեն Գրիգորյանը։