25/03/2021 13:20
Հայաստանի տնտեսությունը համարյա վերականգնվել է. Քերոբյան
Վիճակագրական կոմիտեն հրապարակեց 2021թ․ փետրվարի տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -5,3%: Հաշվի առնելով, որ անցած տարվա փետրվարն ուներ մեկ օր ավել՝ Հայաստանի տնտեսությունը համարյա վերականգնվել է։ Այդ մասին ֆեյսբուքում գրել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Ու դա դեռ զրոյին մոտ տուրիզմի պարագայում։ Վերահաստատում եմ իմ նպատակը՝ երկնիշ տնտեսական աճ», - նշել է նա։