25/03/2021 16:54
Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի ԱԳՆ ղեկավարները ժամանել են Լիբիա
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը հինգշաբթի այցելել է Լիբիա, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:
«Տևական կայունացման և խաղաղության ճանապարհին դեռ շատ անելիքներ կան: Այսօր ես իմ ֆրանսիացի և իտալացի գործընկերների հետ ուղևորվում եմ Տրիպոլի՝ ցույց տալով մեր աջակցությունը նոր անցումային կառավարությանը՝ այս ճանապարհին հետագա քայլերի հարցում», - հայտարարել է Մաասը:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը մանրամասներ չի հաղորդել այցի մասին: