25/03/2021 16:23
Մոլդովայի խորհրդարանում քվորում չլինելու պատճառով Գրոսուի կառավարության վստահության քվեն ձախողվել է
Մոլդովայի խորհրդարանի այսօրվա նիստում քվորումի բացակայության պատճառով Գրոսուի կառավարության վստահության քվեն տապալվել է:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ՄՀՍԿ-ն (Մոլդովայի Հանրապետության սոցիալիստների կուսակցություն) և «Պենտռու Մոլդովա» խորհրդարանական խմբակցությունները լքել են նիստերի դահլիճը:
Խորհրդարանական մեծամասնության պատգամավորները հայտարարել են, որ չեն մասնակցելու «Գործողություն և համերաշխություն» կուսակցության (ԳՀԿ) և նախագահ Մայա Սանդուի բեմադրած քաղաքական շոուին:
Պարզաբանենք, որ հանդիպման նախօրեին երկու քաղաքական կազմավորումներն էլ հաստատել էին, որ իրենք պաշտպանում են Վլադիմիր Գոլովատյուկին որպես վարչապետ: