25/03/2021 14:10
Թրամփը բանակցություններ է վարում սեփական սոցիալական ցանց ստեղծելու համար
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը համագործակցության բանակցություններ է վարում մի քանի հավելվածի հետ՝ իր սեփական սոցիալական ցանցը ստեղծելու համար, հայտնում է Axios-ը՝ հղում անելով բազմաթիվ աղբյուրների:
Սոցցանցի համար հավելվածների հետ բանակցում են նախկին նախագահը և նրա խորհրդական Դեն Սկավինոն, լավագույն հավակնորդներից մեկը սոցցանցերի քիչ հայտնի FreeSpace հարթակն է, հայտնել են աղբյուրները Axios-ին:
Ըստ իրազեկված աղբյուրի՝ Թրամփը դեռ պետք է վերջնական որոշում կայացնի սոցցանցի վերաբերյալ:
«Դա կարող է լինել մի քանի ընկերություններից ցանկացած մեկը, որոնց հետ այս շաբաթ անցկացվել են մեծ թվով հանդիպումներ», - ասել է աղբյուրը:
Թրամփի ավագ խորհրդական Ջեյսոն Միլլերը կիրակի Fox News-ին հայտնել էր, որ ԱՄՆ նախկին նախագահը նախատեսում է ստեղծել իր սեփական սոցիալական ցանցը երկու-երեք շաբաթվա ընթացքում, որպեսզի դրա միջոցով վերսկսի շփումը համաքաղաքացիների հետ:
«Կարծում եմ, որ նախկին նախագահ Թրամփը երկու-երեք ամիս հետո կվերադառնա սոցցանցեր, և նա դա կանի իր սոցիալական ցանցի միջոցով», - ասել է նա Fox News-ին:
Միլլերը կարծում է, որ նոր հարթակը «կլինի ամենաոճայինը սոցիալական ցանցերում: Դա ամբողջությամբ կփոխի սոցիալական ցանցերի աշխարհը»: