25/03/2021 12:10
Պետական դավաճանության, լրտեսության համար կնախատեսվի նաև ցմահ ազատազրկում. ԱԺ-ն օրենք ընդունեց
Խորհրդարանն այսօր դավաճանության և լրտեսության համար պատիժը խստացնող օրենք ընդունեց։
Հայաստանի Հանրապետության «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, այն 112 կողմ ձայնով ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։
Ընդունված փոփոխությունների համաձայն` պետական դավաճանության և լրտեսության համար սահմանվում է ցմահ ազատազրկում:
Պետական դավաճանության համար սահմանվում է 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Մինչ այդ դավաճանությունը պատժվում էր ազատազրկմամբ՝ 10-ից 15 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, իսկ լրտեսությունը պատժվում էր ազատազրկմամբ՝ 8-ից 15 տարի ժամկետով: