25/03/2021 15:26
Ավստրիայում խանութների մուտքի մոտ պահանջելու են COVID-ի բացասական թեստ
Ավստրիայում խանութներ հնարավոր կլինի այցելել միայն կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան ներկայացնելիս: Նորամուծությունը կգործի ապրիլի 7-ից: Այս մասին հայտարարել է Առողջապահության նախարարության ղեկավար Ռուդոլֆ Անշոբերը, հայտնում է Reuters-ը:
Առողջապահության նախարարության ղեկավարը հայտարարել է Զատկի տոների կապակցությամբ Վիեննայում, Ներքին Ավստրիայում և Բուրգենլանդում կարանտինի ուժեղացման մասին՝ ապրիլի 1-ից 6-ը:
Նրա խոսքով՝ բոլոր մանրածախ կետերը այցելելու համար անհրաժեշտ կլինի COVID-19 թեստ, բացառությամբ կենսական նշանակության կետերի՝ դեղատներ և մթերային խանութներ: Ներկայումս թեստը պահանջվում է ծառայության ոլորտի կազմակերպություն մուտք գործելու համար, որտեղ շփում է նախատեսված հաճախորդի հետ:
Առողջապահության նախարարության ղեկավարը նշել է, որ ապրիլի 1-ից 6-ը երկրի արևելքում գտնվող երեք մարզերում կարանտինը կխստացվի`անկայուն համաճարակաբանական իրավիճակի պատճառով: Վիեննայում, Ներքին Ավստրիայում և Բուրգենլանդում փակ կլինեն մարմնի խնամքի օբյեկտները, ոչ պարենային խանութները և առևտրի կենտրոնները:
Նաև ներմուծում է փողոցում մարդաշատ վայրերում դիմակների պարտադիր կրումը և Չեխիայի ու Հունգարիայի սահմանների վերահսկողությունը: