25/03/2021 11:52
Անցումային ժամանակաշրջան պետք է լիներ, որից հետո գնալ արտահերթ ընտրությունների. Գոռ Գևորգյան
ԱԺ անկախ պատգամավոր Գոռ Գևորգյանն արտահերթ ընտրություններին մասնակցելու որևէ քննարկման, այս պահի դրությամբ, չի մասնակցել, սակայն այդ ընտրություններն անցկացնելու հարցը, նրա կարծիքով, օրակարգային է։
«Շատ կարևոր է, որպեսզի իշխանությունները և այս հարցի շուրջ իշխանությունների հետ փոխընմռնման եկած ընդդիմադիրներն ընտրեն ճիշտ ժամանակը։ Ենթադրում եմ, որ այս սեղմ ժամանակաշրջանն ընտրությունները կազմակերպելու համար, ոչ ամբողջությամբ կհամապատասխանի այդ ընտրությունները մեր ժողովրդի պատկերացմամբ անցկացնելու համար», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց անկախ պատգամավոր Գոռ Գևորգյանը։
Նրա խոսքով՝ անցումային ժամանակաշրջան պետք է լիներ, որպեսզի ժողովուրդը կարողանար դուրս գալ առկա բարոյահոգեբանական ծանրագույն վիճակից և ըստ էության վերարժևորեր իրողությունները։
«Առանց իրողությունները վերարժևորելու շատ բարդ է գնալ ընտրությունների», - ասաց պատգամավորը։