25/03/2021 11:12
ԱՄՆ-ում համավարակի սկզբից ի վեր COVID–ի դեպքերի թիվը գերազանցել է 30 միլիոնը
ԱՄՆ-ում կորոնավիրուսի համաճարակի մեկնարկից ի վեր COVID-19 վարակի 30 001 245 դեպք է գրանցվել, հայտնել են Ջոնս Հոփքինսի համալսարանում:
Համալսարանի տվյալի համաձայն՝ այս ընթացքում երկրում ավելի քան 545 հազար մարդ է մահացել վարակի հետ կապված հիվանդություններից:
Ընդհանուր առմամբ՝ աշխարհում վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19–ով վարակվածների թիվը հասել է 124 560 474 մարդու, ավելի քան 2,7 միլիոն վարակակիր է մահացել: