25/03/2021 16:10
Մերկելը հայտարարել է Գերմանիայում կորոնավիրուսի երրորդ ալիքի մասին
Կորոնավիրուսի երրորդ ալիքն է սկսվում Գերմանիայում, կրկին դեպքերի կտրուկ աճ կա, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հինգշաբթի ելույթ ունենալով Գերմանիայի Բունդեսթագում:
«Մենք հիմա երրորդ ալիքն ենք անցնում, կրկին դեպքերի էքսպոնենցիալ աճ է նկատվում», - ասել է Մերկելն՝ ավելացնելով, որ «կորոնավիրուսի բրիտանական մուտացիան դարձել է գերակշռող, իրականում մենք ապրում ենք նոր համավարակի պայմաններում»:
Մերկելը Գերմանիայի քաղաքացիներին հորդորել է օգտվել հանրային ծառայությունից և ամեն շաբաթ հանձնել կորոնավիրուսի անվճար թեստ:
Կանցլերի խոսքով՝ դա կարելի է անել պատվաստումների կենտրոններում, որոնք «բացվել են ամբողջ Գերմանիայում»:
Մերկելն ավելացրել է, որ համավարակը վերահսկելու համար պարտադիր է կորոնավիրուսի հայտնաբերումը «մինչ մենք համոզվենք պատվաստումների արդյունավետության մեջ»: