25/03/2021 11:33
25 միլիոն պետական գնումների պարագայում բանկային երաշխիք չի պահանջվի. Վարչապետը համոզված է՝ տնտեսական աշխուժություն կլինի
Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց որոշում, համաձայն որի՝ մինչև այս պահը գործող որոշմամբ բանկային երաշխիք չէր պահանջվում մինչև 10 միլիոն դրամանոց պետական գնումների պարագայում, շեմը հիմա բարձրանում է՝ դառնալով 25 միլիոն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե 25 միլիոնից 75 միլիոն գնումների դեպքում բանկային երաշխիքի չափը 100 տոկոսից նվազեցվում է մինչև 15 տոկոս, 75 միլիոնից ավելի գնումների դեպքում բանկային երաշխիքի չափը նվազեցվում է 30 տոկոս, 25 միլիոնից ավելի գնումների դեպքում բանկային երաշխիքից բացի կարող է կայացվել ապահովագրական ընկերության կողմից թողարկված երաշխիք:
«Հույս ունենք ու համոզված ենք, որ այս որոշումը տնտեսական էական աշխուժություն կբերի», - նշեց Փաշինյանը: