25/03/2021 10:47
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1257 դեպք, մահացել է 24 մարդ
Հայաստանում մարտի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 187 441 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 1257-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 169 727 (+242) մարդ, այս պահին բուժվում է 13 427 (+991):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 4287 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 3416 (+18), իսկ այլ պատճառներով՝ 871 (+6):
Վերջին մեկ օրում մահացել է 24 մարդ: