26/03/2021 15:26
Հնդկաստանում COVID հիվանդանոցում բռնկված հրդեհի հետևանքով վեց մարդ է մահացել
Հնդկական Մումբայի մայրաքաղաքում հրդեհ է բռնկվել հիվանդանոցում, որտեղ բուժում էին ստանում կորոնավիրուսով վարակվածները, մահացել է վեց մարդ, հայտնում է Reuters-ը:
Ընդհանուր առմամբ, փրկարարներն ու հրշեջները տարհանել են 76 հիվանդի, այդ թվում՝ թոքերի արհեստական օդափոխման սարքերին միացված յոթ մարդու: Բոլորն ընդունվել են մեկ այլ հիվանդանոց:
Կորոնավիրուսով վարակվածների կլինիկան առևտրի կենտրոնի երրորդ հարկում էր: Հրդեհի օջախն առաջին հարկում էր:
Հրդեհի պատճառները դեռ պարզված չեն, կատարվում է քննություն: