26/03/2021 17:11
Moderna-ն հետաձգում է կորոնավիրուսի պատվաստանյութերի մատակարարումը Կանադա
Moderna ամերիկյան ընկերությունը հետաձգել է 590,4 հազար չափաբաժին COVID-19 պատվաստանյութերի մատակարարումը Կանադա՝ որակի վերահսկողության ուշացման պատճառով: Այս մասին հայտարարել է Կանադայի պետական ծառայության և գնումների նախարար Անիտա Անանդը:
Ընկերությունում հայտարարել են, որ չափաբաժիններն ուղարկելու է ոչ ուշ, քան հաջորդ շաբաթ՝ հինգշաբթի, և խոստացել, որ հետաձգումը չի ազդի մատակարարման հաջորդ՝ 855 600 չափաբաժնի մատակարարման վրա, որը նախատեսված է ապրիլի 5-ին:
Ընդհանուր առմամբ, Կանադան արդեն ստացել է 5,9 միլիոն չափաբաժին պատվաստանյութ: