26/03/2021 14:00
Հուսիթները հայտարարել են Saudi Aramco-ի օբյեկտների հրթիռակոծման մասին
Եմենի ապստամբական «Անսար Ալլահ» (հուսիթներ) շարժման պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Յահյա Սարիան հայտարարել է Սաուդյան Արաբիայի տարածքում նոր գրոհներ սկսելու մասին: Այս մասին ուրբաթ Սարիայի հայտարարությունները մեջբերում է «Ալ-Մասիրահ» հեռուստաալիքը:
Ըստ աղբյուրի՝ կրակի տակ է ընկել Սաուդյան Արաբիայի նավթային ընկերության մի քանի օբյեկտ: Նշվում է, որ հարվածներն իրականացվել են 12 անօդաչու թռչող սարքով և ութ հրթիռով: Եվս վեց անօդաչու թռչող սարք հարձակվել է «ռազմական թիրախների» վրա՝ Ասիր և Նաջրան նահանգներում: