26/03/2021 17:55
Սահմանադրական դատարանը Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՔՕ 300.1 հոդվածը ճանաչեց Սահմանդրությանը հակասող և անվավեր
Հրապարակվեց Ռոբերտ Քոչարյանի և Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1- հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով ՍԴ որոշումը:
Ըստ դրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչվեց Սահմանդրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր:
Սահմանդրության 170-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՍԴ նախագահ Արման Դիլանյանը նշեց, որ սույն գործով դատավոր Խունդկարյանը հատուկ կարծիք ունի որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ։