26/03/2021 19:41
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. քննարկել են իրավիճակը Ղարաբաղում
Վլադիմիր Պուտինը հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։
«Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը քննարկելիս գոհունակությամբ նշվել է, որ իրավիճակը տարածաշրջանում կայունացել է և հիմնականում հանգիստ է:
Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել երկկողմ համագործակցության արդիական հարցերի շուրջ՝ կարևորելով էներգետիկայի ոլորտի և կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի վրա», - ասվում է հաղորդագրության մեջ:
Կրեմլից հայտնում են, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա շփումների վերաբերյալ: