26/03/2021 18:38
Իշխանության կողմից «բարեփոխված» ՍԴ-ն ևս գտավ, որ Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ արարքի քրեաիրավական որակումը հակասահմանադրական է. փաստաբան
Իշխանության կողմից «բարեփոխված» սահմանադրական դատարանը ևս գտավ, որ ՀՀ երկրորդ նախագահի ենթադրյալ արարքի քրեաիրավական որակումը հակասահմանադրական է, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։
«Եթե իսկապես իշխանություն, պետություն ունենայինք, ապա սրան պետք է անհապաղ հաջորդեր քրեական գործի մինչդատական վարույթի մասնակից պաշտոնատար անձանց՝ ընդհուպ քրեական պատասխանատվության ենթարկելու գործընթացը, եթե հատկապես նրանք վարույթի ընթացքում ինքնակամ են գործել։
Բայց մենք արդյո՞ք իշխանություն ունենք կամ այդ պաշտոնյաներն արդյո՞ք կամավոր են հեղինակել այդ ապօրինությունը...»,-նշել է Ասլանյանը։