26/03/2021 13:31
Չինաստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները կոչ են անում պայքարել կորոնավիրուսային պատվաստանյութերի քաղաքականացման դեմ
Անկարայում կայացած հանդիպման ժամանակ Չինաստանի ԱԳՆ ղեկավար Վան Ին և նրա թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուն դեմ են արտահայտվել կորոնավիրուսային պատվաստանյութերի քաղաքականացմանն ու ստիգմատիզացիային: Այս մասին ուրբաթ հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:
«Չինաստանը կաջակցի Թուրքիային համավարակի դեմ պայքարում, քանի դեռ չի հասել լիակատար հաղթանակի», - հեռուստաալիքը մեջբերում է Չինաստանի արտգործնախարարի խոսքերը: Չինաստանի ԱԳՆ ղեկավարը նաև համոզմունք է հայտնել, որ «Չինաստանի և Թուրքիայի ավանդական բարեկամությունը համավարակի դեմ համատեղ պայքարում կշարունակեն ամրապնդվել»:
«Որոշ ուժեր փորձում են քաղաքականացնել և պիտակավորել պատվաստանյութերը, - շարունակել է Վան Ին: - Ակնհայտ է, որ դա չի նպաստի միջազգային համագործակցությանը համավարակի դեմ պայքարում: Անհրաժեշտ է, որ աշխարհի երկրները դիմակայեն դրան», - ընդգծել է նա:
Իր հերթին Չավուշօղլուն նշել է, որ «թուրքական կողմը բարձր է գնահատում և հուսով է, որ Չինաստանի հետ պատվաստանյութերի ոլորտում հետագա համագործակցությունը կխորանա»: «[Թուրքիան] դեմ է պատվաստանյութերի քաղաքականացմանը և պատրաստ է աշխատել Չինաստանի հետ՝ օգնելու կառուցել առողջ համայնք», - եզրափակել է նա: