26/03/2021 12:36
Լավրովն ապրիլի 2-ին կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում ապրիլի 2-ին հանդիպելու է Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հետ, այս մասին ուրբաթ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ի թիվս այլ հնարավոր հանդիպումների ԱՊՀ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում, նախատեսվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի շփումն Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ», - ասել է նա: