26/03/2021 15:14
Ցանկացած ճնշում դատարանի նկատմամբ անօրինական վարքագիծ է. Լիանա Հակոբյան (Տեսանյութ)
Ցանկացած ճնշում դատարանի նկատմամբ անօրինական վարքագիծ է, լրագրողների հետ զրույցում ասաց Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանը։
«Մենք աշխատում ենք անկախ, իմ վրա ես ճնշում չեմ զգացել», - ասաց դատավորը։
Նրա խոսքով՝ եթե դատավորն ունի ներքին անկախություն և իր մեջ ուժ է գտնում անկախ աշխատելու, որևէ լծակ և իշխանության որևէ ճյուղ չի կարող իր վրա ճնշում գործադրել։