26/03/2021 11:30
Պուտինը վավերացման է ներկայացրել Ղազախստանի հետ ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է ներկայացրել վավերացման համար Ռուսաստանի և Ղազախստանի Հանրապետության միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը: Փաստաթուղթը տեղադրված է խորհրդարանի էլեկտրոնային տվյալների բազայում:
Երկու երկրների միջև ռազմական համագործակցության մասին նոր համաձայնագիրը ստորագրվել է Նուր-Սուլթանում 2020 թվականի հոկտեմբերին Ռուսաստանի և Ղազախստանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուի և Նուրլան Երմեկբաևի հանդիպման ժամանակ:
Ինչպես նշված է փաստաթղթում՝ համաձայն պայմանագրի դրույթների, ռազմական համագործակցություն կներառի հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ ռազմական կրթության և ուսուցման, զենքի և սարքավորումների մատակարարման, համատեղ երկկողմ և բազմակողմ վարժանքների մասնակցության, ռազմական ուսումնական միջոցառումների վերաբերյալ: