26/03/2021 10:21
Ռուս խաղաղապահները շարունակում են ոչնչացնել Լեռնային Ղարաբաղում հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները (Տեսանյութ)
Ռուսաստանի խաղաղապահ զորամիավորման ինժեներական ստորաբաժանման անձնակազմը շարունակում է աշխատանքը Լեռնային Ղարաբաղի տարածքում հայտնաբերված պայթյունավտանգ առարկաների ոչնչացման ուղղությամբ:
Յուրաքանչյուր օր «Բալիջա» հատուկ զորավարժարանում ռուս զինծառայողները ոչնչացնում են մոտ 120 պայթյունավտանգ առարկա, ներառյալ՝ ականներ և տարբեր տրամաչափի հրետանային արկեր: Ոչնչացումը կատարվում է պայթեցման մեթոդով` գործողությունների ընթացքում անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումների ապահովմամբ:
Վերջին զինամթերքը հայտնաբերվել է Մարտակերտ շրջանի ականազերծման ժամանակ:
Ռուսաստանի խաղաղապահ զորակազմից մարդասիրական ականազերծման ստորաբաժանման շուրջ 10 զինծառայող է ներգրավված պաթյունավտանգ առարկաների ոչնչացման ամենօրյա աշխատանքներին: