26/03/2021 15:50
Ռուսաստանի ԱԳՆ-ն գնահատել է COVID-19 համավարակի հետևանքով համաշխարհային կորուստները
Համաշխարհային կորուստները կորոնավիրուսային համավարակի հետևանքով արդեն կազմել են ավելի քան 3,5 տրիլիոն դոլար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը:
«COVID-19 համավարակն ակնհայտորեն կմնա պատմության մեջ՝ որպես 21-րդ դարի ամենամեծ մարտահրավերներից մեկը: Դրա հետևանքները վնասակար ազդեցություն են ունեցել մեր կյանքի բոլոր բնագավառների վրա: Միջազգային տնտեսական հարաբերությունները նույնպես անմասն չեն մնացել», - նրա խոսքը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»:
Վերշինինը նշել է, որ ըստ մասնագետների՝ համավարակն ամենամեծ համաշխարհային ճգնաժամն է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր:
«Համաշխարհային տնտեսությանը հասցված վնասները կազմել են ավելի քան $3,5 տրիլիոն դոլար: Սա արդեն երկու անգամ ավելի է, քան 2008-ի ճգնաժամի ժամանակ», - ավելացրել է դիվանագետը:
Փետրվարին ԱՄԿ-ի գործադիր տնօրեն Գայ Ռայդերը գնահատել էր COVID-19 համավարակի ազդեցությունը: