25/03/2021 23:55
Օնիկ Գասպարյանի գործով դատավորը հայտնել է, որ իր կյանքին վտանգ է սպառնում. ԲԴԽ-ն հրատապ նիստ է հրավիրել (ArmLur.am)
Օնիկ Գասպարյանի գործով Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը ԲԴԽ է դիմել ու հայտնել, որ իր կյանքին վտանգ է սպառնում։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ ԲԴԽ-ն հրատապ նիստ է հրավիրել ու քննում է դատավորին հասցեագրված սպառնալիքները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱԱԾ աշխատակիցներն այցելել են ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին, որի վարույթում է քննվում Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումը, և փորձել մուտք գործել դատավորի աշխատասենյակ։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումը քննող դատավոր Մհեր Պետրոսյանին վերահսկելու, ճնշելու գործը հանձնարարվել է ԱԱԾ ներքին անվտանգության վարչության պետ Հրայր Ավետիսյանին։ Եվ հենց նա է մարտի 17-ին այցելել վարչական դատարան՝ հանդիպելու դատավորին, ում հրաժարվել էր ընդունել Մ.Պետրոսյանը։