26/03/2021 15:11
Միջամտություն է դատարանների անկախությանը. դատավորը՝ դատավորի դեմ վարույթ հարուցելու քաղաքացիների պահանջի մասին (Տեսանյութ)
Այն, որ քաղաքացիները կարող են դիմել դատավորի դեմ վարույթ հարուցելու պահանջով, դատավոր Դավիթ Հարությունյանն անընդունելի փոփոխություն է համարում: Լրագրողների հետ զրույցում նա ասաց՝ իրեն հայտնի չէ աշխարհի որևէ դեպք, երբ քաղաքացին ստանձնում է մեղադրողի դեր՝ կարգապահական վարույթի շրջանակներում:
«Աշխարհում դա միջնորդավորված է տեղի ունենում: Պատճառաբանություններ եմ լսել, թե դա անձի իրավունքներից է բխում: Արդյոք անձի իրավունքների՞ց է բխում, եթե անձը մասնագիտական հմտություններ չունի, կարո՞ղ է պաշտպանել մեղադրանքը դատավորի նկատմամբ, եթե դա միջնորդավորված չլինի», - նկատեց Հարությունյանը:
Նրա խոսքով՝ դա միջամտություն է դատարանների անկախությանը։