26/03/2021 11:06
Համացանցում հայտնվել է ռուսալեզու ֆեյք TikTok
Համացանցում հայտնաբերվել է ռուսալեզու ֆեյք TikTok կայք, որն իբր պաշտոնական հավելվածի բիզնես տարբերակն է՝ դրամայնացման հնարավորությամբ: Այս մասին գրում է «Կոմերսանտը»:
Infosecurity a Softline Company-ի առաջատար վերլուծաբան Ալեքսանդր Վուրասկոն պատմել է, որ խոսքը tiktok-business.ru կայքի մասին, որն ընդօրինակում է հավելվածի պաշտոնական կայքը:
Ըստ նրա՝ նման էջերն օգտագործվում են հանրաճանաչ օգտահաշիվները գողանալու համար:
«Խարդախները բլոգերներին ուղարկում են առաջարկ՝ բիզնեսի համար դրամայնացման հնարավորությամբ TikTok տարբերակը տեղադրելու վերաբերյալ, մինչդեռ ներկառուցված դրամայնացումը անջատված է սոցիալական ցանցում», - բացատրել է փորձագետը:
Դրանից հետո տուժողը հետևում է հղմանը, մուտքագրում օգտատիրոջ անունն ու գաղտնաբառը, որից հետո կայքը վերահղվում է պաշտոնական TikTok էջին, և չարագործները ստանում են մուտքի տվյալները:
TikTok–ը հրատարակությանը հայտնել է, որ իրենք արդեն բողոք և խնդրանք են ուղարկել՝ արգելափակելու այդ կայքը ՝ հիշեցնելով, որ սոցցանցը Ռուսաստանում օգտատերերին դեռ չի տրամադրում բովանդակության դրամայնացման հնարավորություն: