26/03/2021 17:43
Մահացել է «Էմմիի» դափնեկիր Ջեսիկա Ուոլթերը
Ամերիկացի դերասանուհի Ջեսիկա Ուոլթերը 81 տարեկանում մահացել է: Այս մասին ABC News-ին հայտնել է նրա դուստր Բրուք Բոումանը:
«Ծանր սրտով հաստատում եմ իմ սիրելի մոր մահը», - ասել է կինը:
Մահվան պատճառը չի նշվել:
1971 թվականին Ուոլթերն առաջադրվել է «Ոսկե գլոբուս»-ի՝ Քլինթ Իսթվուդի «Խաղա ինձ համար նախքան մահանալը» ֆիլմում դերի համար, իսկ չորս տարի անց նա արժանացել է «Էմմիի»՝ «Էմի Պրենսիս» հեռուստասերիալում խաղացած դերի համար: