26/03/2021 18:27
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 9221 դեպք
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 9221 դեպք: Այս մասին հայտնում է COVID-19-ի դեմ պայքարի գործառնական շտաբը:
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր երկրում հաստատվել է կորոնավիրուսի 4 501 859 դեպք:
Մեկ օրում մահացել է 405 մարդ, ընդհանուր՝ 97 017 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից ապաքինվել է 10 860 մարդ, մեկ օրում՝ 4 120 պացիենտ: